Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հուլիս

ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակը մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու մասին լուրերը


ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի  և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու մասին լուրերին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ չեղարկվել է 254 դիվանագիտական անձնագիր, որոնք իրենց կոչերից և հորդորներից հետո չեն վերադարձվել: «Ես չեմ կարող կոնկրետ անուններ հրապարակել, թե կոնկրետ ում մոտ է եղել դիվանագիտական անձնագիր, ում է տրված եղել, քանի որ սա, եթե չեմ սխալվում, պաշտպանված է անձնական տվյալների մասին ՀՀ օրենսդրությամբ,  բայց այս պահի դրությամբ մոտ 100-ից ավել դիվանագիտական անձնագրեր վերադարձվել է, 254-ը՝ չեղարկվել»,- պարզաբանեց Բալայանը:

Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Հայաստանի ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին զրկել են դիվանագիտական անձնագրից:

 

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ