Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Կրասնոյարսկի բնակիչը սպառնացել է պայթեցնել Բաքու թռչող ինքնաթիռը  

Կրասնոյարսկի բնակիչը սպառնացել է պայթեցնել Բաքու թռչող ինքնաթիռը

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրասնոյարսկի 51-ամյա բնակիչը Նովոսիբիրսկ-Բաքու չվերթի ժամանակ սպառնացել է պայթեցնել օդանավը:

Այս մասին, ինչպես հաղորում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Սպառնալիքի պատճառն եղել է այն, որ օդանավի անձնակազմը հրաժարվել է տղամարդուն նստեցնել բիզնես-դասում:

Նովոսիբիրսկի «Տոլմաչովո» օդանավակայանի ոստիկանությունը տեղեկություն է ստացել այն մասին, որ ուղևորներից մեկը հայտնել է պայթյունի սպառնալիքի մասին:

Օդանավի ուղևորները տարհանվել են, օդանավը, ուղևորներն ու նրանց ուղեբեռը անցել են կրկնակի ստուգում: Պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել, ինչից հետո օդանավը ուղևորվել է Բաքու:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչության մասին կեղծ հաղորդագրություն տարածելու հատկանիշներով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]