Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ucom-ի բաժանորդները կշարունակեն օգտվել ռոմինգի 15Դ/ՄԲ մատչելի սակագնից Վրաստանում և ևս 41 երկրում

Ucom-ի բաժանորդները կշարունակեն օգտվել ռոմինգի 15Դ/ՄԲ մատչելի սակագնից 
Վրաստանում և ևս 41 երկրում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռոմինգում գտնվելիս Ucom-ի բաժանորդները կշարունակեն օգտվել ինտերնետի մատչելի սակագնից մինչև 2019թ․ հունվարի 31-ը։ Մասնավորապես՝ շարժական կապի բաժանորդներն ընդամենը 15 դրամ/ՄԲ սակագնով կարող են կապի մեջ մնալ իրենց մտերիմների հետ Եգիպտոսում, Հունաստանում, Իսպանիայում, Իտալիայում, Վրաստանում և ևս 37 երկրում ճամփորդելիս:

«Ավելին՝ Վրաստանում ռոմինգի ժամանակ Ucom-ի բաժանորդները կարող են միանալ Magticom կամ Geocell օպերատորներին, ակտիվացնել 100 ՄԲ ինտերնետ փաթեթը 1200 դրամով, 300 ՄԲ փաթեթը 3000 դրամով և 1 ԳԲ ծավալով փաթեթն ընդամենը 8000 դրամով», - նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելենք, որ բոլոր փաթեթների վավերականության ժամկետը 30 օր է։ Պարզապես Հայաստանից մեկնելուց առաջ անհրաժեշտ է հավաքել *121#, ակտիվացնել ռոմինգի ծառայությունը և ընտրել  հարմար տարբերակը:

Օպերատորների և երկրների ամբողջական ցանկը հասանելի է www.ucom.am/roampromo/hy հասցեով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]