Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ուղևորափոխադրողների հետ քննարկվել են մրցույթների ընթացակարգին վերաբերող մանրամասներ

Ուղևորափոխադրողների հետ քննարկվել են մրցույթների ընթացակարգին վերաբերող 
մանրամասներ
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներին, ովքեր նախորդ օրը բողոքի ակցիա են իրականացրել նախարարության մոտ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, փոխադրողները ներկայացրել են իրենց դժգոհությունները միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումների մրցույթների ընթացակարգի ու կազմակերպչական հարցերի վերաբերյալ։ 
Հանդիպման ընթացքում քննարկվել են ընթացակարգի փոփոխությունների հնարավորությունները: 
Նախարարի տեղակալը նշել է, որ նախարարությունը ևս կողմնակից է մրցույթների անցկացման ու տրանսպորտային միջոցների գնահատման գործընթացի թափանցիկությանը: Նա վստահեցրել է, որ մասնակից բոլոր ընկերություններին տրվելու են հավասար հնարավորություններ, բացառվելու է կողմնակալությունը:
Ընկերություններն էլ իրենց հերթին պետք է հաշվի նստեն գործող կարգի, մրցույթի համար ներկայացվող պահանջների հետ և փորձեն լավագույնս բավարարել դրանց: Արմեն Փամբուխչյանը նաև հայտնել է, որ առաջիկայում նախատեսվող մրցույթի մասնակիցները, որպես թափանցիկության երաշխիք, կարող են հրավիրել հասարակական կազմակերպությունների կամ ԶԼՄ ներկայացուցիչների՝ հետևելու հանձնաժողովի աշխատանքին և գնահատման գործընթացի օբյեկտիվությանը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]