Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իրանի հետ հարաբերությունները կընթանան նույն այն հետագծով, ինչ եւ ԿԺԴՀ-ի հետ. Թրամփ

Իրանի հետ հարաբերությունները կընթանան նույն այն հետագծով, ինչ եւ ԿԺԴՀ-ի հետ. Թրամփ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում Է, որ Թեհրանի հետ Վաշինգտոնի հարաբերություններն ապագայում կզարգանան նույն այն հետագծով, ինչ եւ Փհենյանի հետ: Այդ կապակցությամբ իր կարծիքը ԱՄՆ-ի ղեկավարը հայտնել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական բանավեճի շրջանակներում Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեի հետ հանդիպումից առաջ լրագրողների հետ կայացած զրույցի ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես ակնկալում եմ, որ մենք Իրանի հետ կունենանք հարաբերությունների զարգացման նույն այդ հետագիծը»,- ասել Է Թրամփը՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին: Ընդսմին նա ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ «ներկայում նրանք (իրանցիները) իրենց անպատշաճ ձեւով են պահում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]