Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Յոհաննես Հանը Նիկոլ Փաշինյանին վստահեցրել է, որ ԵՄ-ն շարունակական աջակցություն կցուցաբերի Հայաստանի բարեփոխումներին

Յոհաննես Հանը Նիկոլ Փաշինյանին վստահեցրել է, որ ԵՄ-ն շարունակական աջակցություն կցուցաբերի Հայաստանի բարեփոխումներին

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը շարունակական աջակցություն կցուցաբերի Հայաստանի բարեփոխումներին։ Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներին։

«Լավ հանդիպում ունեցանք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՄԱԿ-2018-ի գլխավոր ասամբլեայի ժամանակ։ Վստահեցրի նրան, որ Եվրամիությունը շարունակական աջակցություն կցուցաբերի երկրին և երկրի բարեփոխումներին։ Բանալին՝ առաջ շարժվել մեր երկկողմ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ուղղությամբ։ Մենք կդիտարկենք, թե ինչպես թիրախավորել օժանդակության մեր պորտֆելներն ամենաառաջնային բարեփոխումների ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Յոհաննես Հանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]