Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գարեգին Բ կաթողիկոսը ներկա կգտնվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին

Գարեգին Բ կաթողիկոսը ներկա կգտնվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը, ուղեկցությամբ ազգային բարերարների` ի նշան երկրի ղեկավարին զորակցության, սեպտեմբերի 25-ին ներկա կգտնվի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը։

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ին մասնակցել է Նելսոն Մանդելայի 100-ամյակին նվիրված գագաթնաժողովին Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում «Հայաստան» ցուցադրության բացմանըՆա հանդիպել է ԱՄԿ-ի  գլխավոր քարտուղար Անտոնիո ԳուտերեշիԿիպրոսիՌուանդայի ղեկավարների հետ Սեպտեմբերի 25-ին ՀՀ վարչապետը ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայումԱՄՆ այցից հետո Նիկոլ Փաշինյանը կմեկնի Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին:  

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է իր և Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի լուսանկարը Նյու Յորք մեկնելուց առաջ: «Սա պատմական լուսանկար է: Ինչու՞: Որովհետեւ սա Հայոց պատմության մեջ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Հայաստանի ղեկավարի առաջին սելֆին է: Վեհափառի հետ մեկնում ենք Նյու Յորք»,-գրել էր Փաշինյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am