Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառելու 12 ռուսական ընկերությունների նկատմամբ


ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ առևտրի նախարարությունը որոշել է սահմանափակումներ սահմանել 12 ռուսական ընկերությունների նկատմամբ, որոնք Վաշինգտոնի տեսանկյունից հակասում են Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, առևտրի նախարարության «սև ցուցակում» են ընդգրկվել «Աէրոկոմպոզիտ», «Դայվտեխնոսերվիս» ընկերությունները, «Գամմա»  գիտաարտադրական ձեռնարկությունը, «Վեկտոր» գիտահետազոտական ինստիտուտը, «Նիկլո Գրուպ» ընկերությունը, «Տեխնոլոգիա» Օբնիսկի գիտաարտադրական ձեռնարկությունը, «Օկեանոս» ստորջրյա տեխնոլոգիաների արդյունաբերական ձեռնարկությունը, «Ավիադվիգատել» կոնստրուկտորական բյուրոն, «Ինֆոտեքստ» ընկերությունների խումբը, «Սայրուս Սիստեմ» ընկերությունը, «Գերճշգրիտ գործիքների պատրաստման համակարգ» գիտահետազոտական ընկերությունը և «Վեգա» գիտահետազոտական ինստիտուտը:

Վաշինգտոնի տեսանկյունից՝ այդ ընկերությունները, ինչպես նաև դրանց հետ կապված Իրանի և Բելառուսի մասնաճյուղերը «գործում են ի հակառակ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության և արտաքին քաղաքական շահերի»:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ