Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությանը
19:28, 25 Սեպտեմբեր 2018
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Միշել Ժերշինովիչի գլխավորությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, hանդիպմանը քննարկվել են Ալֆորվիլ քաղաքի հետ կապերի հետագա զարգացմանն ու խորացմանը վերաբերող տարբեր հարցեր:
Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Ալֆորվիլի հետ համագործակցությունն ընթանում է բավականին արդյունավետ՝ ընդգծելով, որ ակնկալում է փոխգործակցության դրական դինամիկայի ապահովում նաեւ ապագայում, ինչի համար առկա են բոլոր նախադրյալները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում