Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արցախի Բերձոր և Ֆրանսիայի Արֆորվիլ քաղաքների միջև վերաստորագրվել է Բարեկամության հռչակագիրը

Արցախի Բերձոր և Ֆրանսիայի Արֆորվիլ քաղաքների միջև վերաստորագրվել է 
Բարեկամության հռչակագիրը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեպտեմբերի 25-ին Արցախի Հանրապետության Բերձոր և Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքների միջև վերաստորագրվել է Բարեկամության հռչակագիրը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Բերձոր քաղաքի անունից հռչակագիրը ստորագրել է քաղաքապետի պաշտոնակատար Անահիտ Չարչյանը, իսկ Ալֆորվիլ քաղաքի անունից՝ քաղաքապետ Միշել Ժերշինովիչը։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Բերձոր քաղաքում, որին ներկա էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ Լյուկ Կարվունասը։

Հռչակագրում, մասնավորապես, նշվում է, որ հիմք ընդունելով Մարդու իրավունքների մասին համընդհանուր հռչակագրում ամրագրված ազատության և ժողովրդավարական արժեքների բացարձակ կարևորությունը և ընդգծելով ժողովուրդների միջև երկխոսությանը նպաստելու և Հարավային Կովկասում վերջնական խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը՝ կողմերը վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ ամրապնդել երկու քաղաքների միջև գոյություն ունեցող բարեկամական կապերը։ Հռչակագրի նպատակն է գործընկեր քաղաքների միջև կրթության, մշակույթի, սպորտի, առևտրի և տեղական ինքնակառավարման ոլորտներում համագործակցության խթանումն ու գործնական ծրագրերի իրականացումը։

Արցախի Հանրապետության Բերձոր և Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքների միջև  բարեկամության հռչակագիրը նախաստորագրվել էր 2017 թ. նոյեմբերի 20-ին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]