Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Բացվել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի 110-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Բացվել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի 110-ամյակին նվիրված ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի 110-ամյակին նվիրված՝ «Իսրայելյան՝ ծանոթ և անծանոթ» ցուցահանդեսի բացումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի մամուլի ծառայությունից, ցուցահանդեսում ընդգրկված էին ճարտարապետի չիրականացած նախագծերը, կառուցված հայտնի շինությունների՝ ճարտարապետական փոքր ձևերի, հասարակական, արդյունաբերական, եկեղեցական կառույցների և հուշարձանների էսքիզներն ու նախնական տարբերակները:

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Ռուբեն Արևշատյանը ողջունելով ներկաներին, նշել է, որ Ռաֆայել Իսրայելյանի գործերը ցուցահանդեսներում միշտ առանցքային նշանակություն են ունեցել: Դրանք ցուցադրվել են 2012 թվականին Վիեննայի «Խորհրդային մոդեռնիզմ» ցուցահանդեսում, զբաղեցնելով դահլիճի անմիջապես կենտրոնական հատվածը:

Պարոն Արևշատյանը մանրամասնորեն ներկայացնելով Ռ. Իսրայելյանի գործունեությունը, նշել է, որ նա ճարտարապետության մեջ առաջ է քաշել արմատապես նոր մտածողություն ու մոտեցումներ, որոնք ստեղծել են ահռելի ազդեցությամբ նոր մշակույթ, ավանդույթ ու դիրքորոշում: Այդ փոփոխությունների արդյունքում բազմաթիվ ճարտարապետներ ստիպված են եղել վերանայել նախկինում իրենց կողմից արված գործերը: Իսրայելյանի ստեղծագործական կյանքը բաժանվում է երեք շրջանների, որոնք ազդեցություն են ունեցել միջավայրի ստեղծման իսրայելյանական   մոտեցումների վրա: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ճարտարապետի ժառանգները, նախկին ուսանողները, ընկերներն և պարզապես նրա արվեստը գնահատող մարդիկ:

Տաղանդաշատ ճարտարապետի աշխատանքներին անծանոթ աշխատանքներին ծանոթանալու հնարավորություն տվող ցուցադրությունը կտևի մեկ ամիս: Մուտքն ազատ է:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]