Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բաթումում տոնել են ՀՀ անկախության 27-ամյակը

Բաթումում տոնել են ՀՀ անկախության 27-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 27-ամյակի առթիվ Բաթումում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը «Ինտուրիստ» հյուրանոցում կազմակերպեց ընդունելություն, որին ներկա էին Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահը, Գերագույն Խորհրդի փոխնախագահը, ԱԻՀ առողջապահության նախարարը, Բաթումի քաղաքային խորհուրդի նախագահը, Բաթումի քաղաքապետի տեղակալները, ԱԻՀ այլ պաշտոնյաներ, մտավորականներ, գործարար շրջանակների, ուսումնական հաստատությունների, ԶԼՄ-ների, Հայ Առաքելական եկեղեցու, աջարահայ համայնքի շուրջ 130 ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվութան և հանրային դիվանագիտության վարչությունից, Հայաստանի Հանրապետության 27-ամյա ուղու և ձեռքբերումների, հայ-վրացական բարեկամական առնչությունների մասին ելույթ ունեցավ Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Թորնիկե Ռիժվաձեն` անդրադառնալով վրաց-հայկական ավանդական բարեկամությանը, երկու երկրների միջև համագործակցությանը, ապակենտրոնացված կապերին, աջարահայայ համայնքի կարևոր դերակատարմանը երկկողմ հարաբերություններում:

ՀՀ գլխավոր հյուպատոսը և Աջարիայի ԻՀ կառավարության նախագահն ընդգծեցին, որ երկկողմ բարձր մակարդակի հարաբերություններին նոր լիցք հաղորդեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսին և Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի՝  սեպտեմբերին իրականացված փոխադարձ պաշտոնական այցերը:

Ընդունելության ընթացքում հանդես եկավ բաթումահայ համայնքի «Աղբյուր» երգչախումբը, Բաթումի պետական վոկալ համույթը, Հարություն Սեդրակյանը և Ռոբերտ Ուսնյանը:

Մինչ այդ, ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված տոնական միջոցառում էր կազմակերպվել Բաթումի Ալ. Մանթաշյանցի անվան համայնքային կրթամշակութային կենտրոնի սաների մասնակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]