Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանի երիտասարդությունը ցույց տվեց ժողովրդավարությունն առաջ մղելու հարցում իր ձայնն օգտագործելու ներուժը. Անտոնիու Գուտերեշ

Հայաստանի երիտասարդությունը ցույց տվեց ժողովրդավարությունն առաջ մղելու 
հարցում իր ձայնն օգտագործելու ներուժը. Անտոնիու Գուտերեշ

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ ազգերի կազմակերպության  գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ՄԱԿ-ի 73-րդ գագաթնաժողովի ընթացքում ունեցած ելույթում հերթական անգամ անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին:

«Հայաստանի երիտասարդները երկրում տեղի ունեցած խաղաղ քաղաքական փոփոխություններով  ցույց տվեցին  ժողովրդավարությունն առաջ մղելու համար իրենց ձայնն օգտագործելու ներուժը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Գուտերեշը:

Անտոնիու Գուտերեշը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին անդրադարձել էր նաև «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում օգատերերի հարցերին պատասխանելու ընթացքում: Նա Հայաստանում վերջերս տեղի ունեցած  իշխանության խաղաղ փոխանցումը համարել էր նման հարցերը կարգավորելու ֆանտաստիկ օրինակ: «Մենք վերջերս ունեցանք իշխանությունը խաղաղ փոխանցելու ֆանտաստիկ  օրինակ, որը տեղի ունեցավ Հայաստանում: Դա ֆանտաստիկ օրինակ է, որը խոսում է այն մասին, որ պատճառներ կան հավատալու, որ նոր սերունդն ընդունակ կլինի ավելի լավ որոշումներ կայացնել, քան իմ սերունդը»,- ասել էր Գուտերեշը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]