Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երեխան հայտնվել Է նորությունների թողարկման ուղիղ եթերում եւ խափանել այն

Երեխան հայտնվել Է նորությունների թողարկման ուղիղ եթերում եւ խափանել այն

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: E! News ամերիկյան հեռուստաալիքի հաղորդավարուհի Ջուլիանա Ռանչիչի որդին խափանել Է եթերը՝ ներս վազելով նկարահանման հարթակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ռանչիչը նորությունների թողարկում Էր վարում գործընկերոջ հետ միասին, երբ նա ուշադրություն Է դարձրել իրենց թիկունքում հայտնված տղայի վրա: Երեխան այնքան Էր տարված խաղով, որ ուշադրություն չԷր դարձնում տեսախցիկներին:

Լրագրողուհին ներողություն Է խնդրել հեռուստադիտողներից եւ փորձել Է որդուն դուրս բերել հարթակից, բայց նա չԷր ենթարկվում եւ փախչում Էր նրանից:

Այդ ժամանակ Ռանչիչի գործընկերը որոշել Է շտկել իրադրությունը եւ շարունակել եթերը:

«Ես կավարտեմ, մինչ դու զբաղված ես ծնողական գործերով»,-ասել Է նա: Մինչդեռ մի քանի վայրկյան անց հաղորդավարին նույնպես հարկ Է եղել լքել հարթակը, որպեսզի օգնի Ռանչիչին՝ բռնելու երեխային, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

View this post on Instagram

When you can’t find a babysitter.... 

A post shared by Jason Kennedy (@thejasonkennedy) on


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]