Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մերկելը հորդորել է Bxexit-ի շուրջ բանակցող կողմերին՝ հստակ ձեւակերպել իրենց դիրքորոշումները

Մերկելը հորդորել է Bxexit-ի շուրջ բանակցող կողմերին՝ հստակ ձեւակերպել իրենց դիրքորոշումները

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու բոլոր ասպեկտների քննարկման գործընթացը վճռորշ փուլ Է մտնում, հանրագումարային որոշումը կարող Է ձեռք բերվել արդեն 6-8 շաբաթ անց պայմանով, որ կողմերը հանգամանորեն կձեւակերպեն ապագա հարաբերությունների իրենց տեսլականը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 25-ին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Բեռլինում ելույթ ունենալով գերմանացի արդյունաբերողների համագումարում:

«Մենք բախվել ենք մարտահրավերի, որը կապված Է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հատ: Աշնանը մենք վճռորոշ փուլ ենք մտնում: Հավանաբար նոյեմբերին կլինի ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովը, որտեղ պետք Է ամփոփում անցկացվի: Հավանաբար դա կարող Է տեղի ունենալ նաեւ հոկտեմբերին, սակայն մեզ հարկավոր Է հնարավորինս կոնկրետ ձեւակերպել Մեծ Բրիտանիայի հետ ապագա հարաբերությունները»,- ասել Է կանցլերը: Նրա խոսքով, եթե ձեւակերպումները «լղոզված լինեն», ապա դա կարող Է բացասաբար ազդել բանակցային գործընթացի եւ հետագա անցումային շրջանի վրա: «Մենք կունենանք 6-8 շաբաթվա առավելագույն լարված աշխատանք, ինչից հետո պետք Է ընդունվի քաղաքական որոշում»,- հավելել Է Մերկելը:

ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները: Երկխոսությունը պետք Է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք Է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]