Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Հայ ֆեստ» թատերական փառատոնի ընթացքում կցուցադրվի ավելի քան քառասուն ներկայացում

«Հայ ֆեստ» թատերական փառատոնի ընթացքում կցուցադրվի ավելի քան քառասուն 
ներկայացում

ԵՐԵՎԱՆ,  25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ  ֆեստ» միջազգային թատերական փառատոնն այս տարի կհյուրընկալի 22  երկրից ժամանած ավելի քան 250 մասնակցի և հյուրերի Իսպանիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Եգիպտոսից և այլ երկրներից: Երևանյան 13 բեմահարթակում կցուցադրվի 40 ներկայացում:

16-րդ  «Հայ  ֆեստ» -ը կանցկացվի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը: Այն կրում է  «Հայ ֆեստ՝ անցում դեպի թատերաշխարհ» խորագիրը

«Փառատոնը կմեկնարկի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնական թատրոնում լեհական-բրազիլական-հայկական-վրացական համատեղ նախագծով: Փառատոնի առաջին երեք օրը կիրականացվի լեհական ժամանակակից պարի հարթակ, այսինքն` ամեն օր մեկ ներկայացում կցուցադրվի: Ամսի մեկից սկսած` ամեն օր կներկայացվի ութ բեմադրություն, կլինեն կոնֆերանսներ, վարպետության դասեր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը:

Թատերասերները հնարավորություն կունենան դիտել դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, տիկնիկային, ֆիզիկական, շարժման, վիզուալ, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա բեմադրություններ:
Ղուկասյանի խոսքով` փառատոնի նշանավոր ներկայացումներից են Գերմանիայի «Ֆաբրիս Մագլիահ» ընկերության՝  «Մամացցա»  պարային գործը, Սանկտ Պետերբուրգի երաժշտական կոմեդիայի թատրոնի՝ «Բրոդվեյի հիթեր»-ը:

Փառատոնի հիմնական ծրագրերը կներկայացվեն Հ. Թումանյանի անվան տիկնիկային, «Միհր» թատրոններում:

16-րդ  «Հայ ֆեստ»-ը առանձնանում է սոցիալական ներկայացումների առկայությամբ, որոնք միտված են հետհեղափոխական կատարողական արվեստի խրախուսմանը։ Հիմնական ծրագրից դուրս փառատոնի ընթացքում կանցկացվեն վարպետության դասեր, կլոր սեղաններ, հանդիպում-քննարկումներ:

Փառատոնի շրջանակում ամեն տարի կազմակերպվում են հատուկ ծրագրեր: Այս անգամ դրանք երկուսն են՝ «Եվրոպան փառատոների համար, և փառատոները՝ Եվրոպայի» և «Պարարվեստի արևելյան ընկերակցություն»:

Փառատոնը կանցկացվի ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

«Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2003 թվականին:  2006 թվականից այն գլխավոր թատերական փառատոնն է համարվում նախկին ԽՍՀՄ տարածքում (բացառությամբ` Մոսկվայի): 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]