Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սահմանամերձ Չորաթանն այսուհետև կունենա բարեկարգ ճանապարհ

Սահմանամերձ Չորաթանն այսուհետև կունենա բարեկարգ ճանապարհ

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան համայնքն այսուհետև կունենա բարեկարգ ճանապարհ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման  կազմակերպություն»   ՊՈԱԿ-ից Ճանապարհը կառուցվում է Համաշխարհային բանկի (ՀԲ) աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում, իսկ աշխատանքների պատվիրատուն «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ն է:

Ծրագրի շրջանակներում արդեն իսկ ասֆալտապատվել է նախատեսված մոտ 5,6 կմ ճանապարհի 4,2 կմ հատվածը։ 

Ճանապարհի շինարարական աշխատանքներին ծանոթանալու համար Չորաթան են այցելել Համաշխարհային բանկի տրանսպորտային մասնագետ Ռոբերտ Մությաբան և Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները։ 

Համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանը նշել է, որ սա իրենց համար շատ մեծ ու երկար սպասված նվեր է։ Դպրոցի տնօրենն իր երախտագիտությունն է հայտնել մեծ աշխատանքի, սահմանին կանգնած գյուղացու կողքին լինելու համար։

Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Ռոբերտ Մությաբան, ով, ի դեպ, բարձր է գնահատել շինաշխատանքների որակը, առանձնացրել է ՀՀ կառավարության, կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության դերը Չորաթանի և կենսական նշանակության այլ ճանապարհների վերականգնման հարցում։ «Եթե նրանք չընտրեին այս ճանապարհը վերակառուցման համար, մենք այսօր չէինք լինի այստեղ։ Սա նշանակում է, որ կառավարությունը հոգ է տանում այս համայնքի համար։ Պետք է շնորհակալություն հայտնենք նաև շինարարներին, ովքեր իրավամբ շատ լավ աշխատանք են կատարել։ Համայնքի բնակչությունն այսուհետև կկարողանա նաև հեշտությամբ կապվել գլխավոր ճանապարհների հետ»,- նշել է Համաշխարհային բանկի մասնագետը։ 

ՀԲ ներկայացուցիչը եղել է նաև Տավուշի մարզում վերականգնվող կենսական նշանակության այլ ճանապարհահատվածներում։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am