Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Versace նորաձեւության տունը վաճառել են ավելի քան 2 մլրդ դոլարով

Versace նորաձեւության տունը վաճառել են ավելի քան 2 մլրդ դոլարով

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Versace իտալական նորաձեւության տունն ամերիկյան Michael Kors ընկերությանը վաճառվել Է 1,83 մլրդ եվրոյով (2,12 մլրդ դոլար): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Michael Kors-ի մամուլի տեղեկագրում:

«Michael Kors ընկերությունն այսօր հայտարարել Է Gianni Versace SpA իտալական նորաձեւության տան՝ շրջանառության մեջ գտնվող 1,83 մլրդ եվրո ընդհանուր գումարի բոլոր բաժնետոմսերի ձեռքբերման վերջնական համաձայնագրի ստորագրման մասին»,-ասված Է փաստաթղթում:

Michael Kors-ը հագուստի, կոշիկի, պարֆյումերիայի եւ աքսեսուարների ամերիկյան բրենդ Է: Հիմնադրվել Է Մայքլ Կորսի կողմից 1981 թվականին: Իտալական հին մակնիշներից շատերն անցել են օտարերկրացիների ձեռքը, դրանց թվում են՝ Valentino-ն, Bulgari-ն, Ferre-ն, Fendi-ն եւ Gucci-ն:

Versace նորաձեւության տունը իտալացի մոդելագործ եւ դիզայներ Ջանի Վերսաչեի կողմից հիմնվել Է 1978 թվականին: 1997 թվականին նա սերիական մարդասպանի կողմից գնդակահարվել Է սեփական տան շեմին: Նրա սպանությունից հետո բիզնեսը GIVI Holding ընկերության միջոցով ղեկավարում Է Վերսաչեների ընտանիքը: Հիմնադրի քույրը՝ Դոնատելան, GIVI-ի բաժնետոմսերի 20 տոկոսի սեփականատերն Է, նրա եղբորը՝ Սանտոյին, պատկանում Է 30 տոկոսը, իսկ մնացածը պատկանում Է Դոնատելայի դստերը՝ Ալեգրային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]