Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Քննություն է տարվում պարզելու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի թթվածնի կայանում տեղի ունեցած պայթյունի դեպքի հանգամանքները

Քննություն է տարվում պարզելու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի թթվածնի կայանում 
տեղի ունեցած պայթյունի դեպքի հանգամանքները

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տեղի ունեցած պայթյունի դեպքի հանգամանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, 2018թ. սեպտեմբերի 25-ի՝ ժամը 12:05-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ հիվանդանոցում թթվածնի գլանանոթ է պայթել և մարդ է մահացել: Նույն օրը՝ ժամը 12:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել բժշկական կենտրոնի աշխատակից, ով հայտարարել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի թթվածնի կայանում թթվածնի գլանանոթի պայթյունի հետևանքով վնասվածք է ստացել:

Անմիջապես դեպքի վայր է ժամանել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի հետնամասում գործող, նույն ԲԿ-ին պատկանող թթվածնի արտադրամասին կից լիցքավորման կետի հատակին հայտնաբերվել է թթվածնի արտադրամասի օպերատորի դին՝ բազմաթիվ վնասվածքներով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով:

Դեպքի վայրի զննությամբ վերցվել են մի շարք նմուշներ: Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]