Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Պաշտպանելով Բրեստը՝ հայ զինվորները ֆաշիզմից պաշտպանում էին նաեւ Երեւանը. Էդուարդ Շարմազանով

Պաշտպանելով Բրեստը՝ հայ զինվորները ֆաշիզմից պաշտպանում էին նաեւ Երեւանը. 
Էդուարդ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության  ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Բոլեսլավ Պիրշտուկի ուղեկցությամբ սեպտեմբերի 25-ին այցելել է Բրեստի ամրոց-հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհել Բրեստի ամրոցի պաշտպանության համար զոհված խորհրդային զինվորի հիշատակին:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից,  Ազգային ժողովի պատվիրակությունն այցելել է նաեւ Բրեստում տեղադրված հայ հերոս զինվորների հիշատակին նվիրված խաչքարին ու հարգանքի տուրք մատուցել:

Էդուարդ Շարմազանովը մասնավորապես նշել է. «Հայրենական պատերազմի առաջին օրերից տասնյակ հազարավոր հայ զինվորներ մեկնեցին ռազմաճակատ՝ պաշտպանելով մեր ընդհանուր հայրենիքը ֆաշիզմից: Վեց հարյուր հազար հայ զինվորներից ավելի քան երեք հարյուր հազարը ռազմաճակատից չվերադարձան: Նրանցից շատերը զոհվեցին Բելառուսի ազատագրման ժամանակ: Պաշտպանելով Բրեստը եւ Մինսկը՝ նրանք պաշտպանում էին նաեւ Երեւանն ու ողջ Հայաստանը: Հավերժ փառք նրանց հիշատակին»:

Նշենք, որ Բելառուսի ազատագրման «Բագրատիոն» ռազմական գործողության ղեկավարներից մեկը հռչակավոր հայ զորավար մարշալ Հովհաննես Բաղրամյանն էր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]