Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Սոսե»-ի ուշադրության կենտրոնում են մոռացված կինոթատրոնները

«Սոսե»-ի ուշադրության կենտրոնում են մոռացված կինոթատրոնները

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սոսե» միջազգային կինոփառատոնը հետաքրքիր անակնկալ ունի կինոյի այն սիրահարների համար, ովքեր նախընտրում են կինո դիտել մեծ էկրանին։ Կինոփառատոնն այս տարի մտադիր է հիշեցնել մոռացության մատնված ու լքված նախկին կինոթատրոնների մասին և ոչ միայն հիշեցնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս անգամ «Սոսե»-ն կանդրադառնա Երևանի «Հայրենիք», Եղեգնաձորի «Արագիլ» և Դիլիջանի չգործող կինոթատրոններին։ 

«Սոսե» միջազգային կինոփառատոնի այդ նախաձեռնությանը միացել է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։ Կինոփառատոնի կազմակերպիչները կշրջեն Հայաստանի տարբեր քաղաքներում և տեղի պատասխանատուների հետ կփորձեն միասին լուծել այն խնդիրները, որոնք խոչնդոտում են կինոթատրոններն իրենց բուն նպատակին ծառայեցնելուն։ Սեպտեմբերի 29-ին առաջին կանգառը Դիլիջանն է։ Այստեղ կազմակերպիչներին կմիանան «Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ի անդամներն ու Դիլիջանի համայնքային կենտրոնը: Տեխնիկական խնդիրները լուծելուց հետո սեպտեմբերի 30-ին, Դիլիջանի կինոթատրոնում նախատեսված է առաջին կինոցուցադրությունը՝ էկրան կբարձրանա Ռոման Ժիգալովի /ՌԴ/ «Անտառ» ֆիլմը։ Դրան կհաջորդեն փառատոնային այլ ֆիլմերի ցուցադրություններ ևս։

Նույն սկզբունքով փառատոնի կազմակերպիչները կանգառ կունանեն նաև Եղեգնաձորում։ Այստեղ այլ իրավիճակ է՝ «Արագիլ» կինոթատրոնի երբեմնի գործունեության մասին կիշեցնենք հարակից հրապարակում կազմակերպվելիք բացօթյա կինոցուցադրությունների միջոցով։

Այս նախաձեռնության գլխավոր ձեռքբերումը կլինի կինոյի սիրահարներին նորից դեպի «Հայրենիք» կինոթատրոն բերելու ավանդույթի վերականգնումը։ Սեպտեմբերի 28-ին «Սոսե» հինգերոդ միջազգային կինոփառատոնը կբացվի այս կինոթատրոնում։ Մոտ երկու ամիս՝ ամեն կիրակի, «Հայրենիք» կինոթատրոնում կինոցուցադրություններ կլինեն։

«Սոսե» միջազգային կինոփառատոնի այս նախաձեռնությունը մշակութային հեղափոխության յուրօրինակ դրսևորում է, արժեքների վերագնահատում և հաստատում։ Կինոփառատոնի կազմակերպիչները վստահ են, որ սա լավ հնարավորություն է ոչ միայն կինոթատրոններին նոր կյանք տալու և կինոն վերադարձնելու մեծ էկրան, այլև զարկ տալու կինոարտադրությանը։ Սա նաև կնպաստի մարզերում  մշակութային կյանքը քիչ, թե շատ ակտիվացնելուն։

«Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]