Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հոկտեմբեր

Արցախի նախագահը հանդիպում է ունեցել ճանաչված մշակութային գործիչների հետ


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի  Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է ճանաչված մշակութային գործիչներ Մարտին Վարդազարյանին, Երվանդ Երզնկյանին, Լեւոն Մալխասյանին եւ Աշոտ Առաքելյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում մշակութային կյանքի զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր:

Նախագահը պահանջված եւ օգտակար է համարել նման հանդիպումները՝ նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս բազմակողմանի եւ խոր պատկերացում կազմել մշակույթի ոլորտում տարբեր խնդիրների ու դրանց լուծման ուղիների վերաբերյալ:

Բակո Սահակյանը կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանին հանձնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Վաչագան Բարեպաշտ» մեդալ, իսկ արվեստագետ Աշոտ Առաքելյանին՝ վաստակավոր նկարչի պատվավոր կոչման վկայական՝ բարձր գնահատելով նրանց ներդրումն Արցախում մշակույթի զարգացման գործում:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ