Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հարավկորեացիների ավելի քան 87 տոկոսը պաշտպանում Է Կիմ Չեն Ունի պատասխան այցը

 Հարավկորեացիների ավելի քան 87 տոկոսը պաշտպանում Է Կիմ Չեն Ունի պատասխան այցը
Սեուլ ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետության բնակիչների մոտավորապես 87,4 տոկոսը պաշտպանում Է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի պատասխան այցը Սեուլ՝ անցած շաբաթ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի Փհենյան կատարած ուղեւորությունից հետո: Այդ մասին վկայում են հարցման տվյալները, որը Hankook Research ընկերության կողմից անցկացվել են KBS հեռուստաալիքի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հյուսիսային Կորեայի առաջնորդի՝ Հարավային Կորեա այցին դեմ Է արտահայտվել հարցման մասնակիցների 10,3 տոկոսը:

Նաեւ հարցվածների բացարձակ մեծամասնությունը՝ 83,4 տոկոսը, դրական Է գնահատել Հյուսիսային ու Հարավային Կորեաների ղեկավարների երրորդ հանդիպման արդյունքները: Բացասական գնահատական Է տվել հարցվածների միայն 12,3 տոկոսը:

Հարցման մասնակիցների կեսից ավելին (58,8 տոկոսը) միջկորեական հարաբերությունները նշել Է որպես քաղաքականության այն ոլորտը, որտեղ Մուն Չժե Ինի վարչակազմը առավել մեծ հաջողությունների Է հասել: Հարցումը սեպտեմբերի 21-22-ին անցկացվել Է հազար մարդու շրջանում: Վիճակագրական առավելագույն անճշտությունը կազմել Է 3,1 տոկոսային կետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]