Մինսկը ձգտում Է համագործակցել ե՛ւ Արեւմուտքի, ե՛ւ Արեւելքի հետ. Լուկաշենկո
15:46, 25 Սեպտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, որ Մինսկն ընտրություն չի կատարում Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ, այլ ձգտում Է իրավահավասար հարաբերություններ հաստատել բոլոր երկրների հետ՝ առանց ճնշման եւ երկակի ստանդարտների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք ընտրություն չենք կատարում Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ: Ձգտում ենք առանց բացառության բոլոր գործընկերների հետ հաստատել իրավահավասար քաղաքական, փոխշահավետ տնտեսական հարաբերություններ: Միտված ենք երկխոսության՝ առանց ճնշման եւ հարկադրանքի, երկակի ստանդարտների եւ ինքնիշխան պետությունների ներքին գործերին միջամտելու»,- սեպտեմբերի 25-ին ասել Է Լուկաշենկոն Մինսկում՝ ընդունելով մի շարք պետությունների դեսպանների հավատարմագրերը:
Նրա խոսքով՝ «Բելառուսը եվրոպական պետություն Է, որը թանկ Է գնահատում Է իր ինքնիշխանությունը եւ հետեւողականորեն իրականացնում Է խաղաղասիրական բազմավեկտոր արտաքին քաղաքականություն», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում