Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Իրանի հետ համաձայնագիրը նպաստում Է անվտանգությանը, այդ թվում՝ Եվրոպայում. Հայկո Մաաս

Իրանի հետ համաձայնագիրը նպաստում Է անվտանգությանը, այդ թվում՝ Եվրոպայում. Հայկո Մաաս
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մասնակիցները պետք Է շարունակեն համաձայնագրի պահպանմանն ուղղված աշխատանքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 25-ին հայտարարել Է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը, որի խոսքը Twitter-ում մեջբերել Է գերատեսչության մամուլի ծառայությունը: «Անտարակույս, Վիեննայի միջուկային համաձայնագիրը նպաստում Է ավելի մեծ անվտանգությանը ինչպես մերձավորարեւելյան տարածաշրջանում, այնպես Էլ մեզ մոտ՝ Եվրոպայում: Ճիշտ կլիներ պահպանել այդ հաջողությունը, որը բազմամյա ու լարված դիվանագիտական աշխատանքի արդյունք Էր»,- ասել Է նախարարը: Մաասը նշել Է, որ, չնայած ԱՄՆ-ի դիրքորոշմանը, հարկավոր Է շարունակել առեւտուրն Իրանի հետ: «Եվրոպական գործընկերների հետ միասին մենք լրջորեն աշխատում ենք այդ թեմայի շուրջ»,- հավելել Է ԳԴՀ-ի ԱԳ նախարարը: Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրն ստորագրած հինգ երկրները՝ Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան, սեպտեմբերի 24-ին վերահաստատել են հանձնառությունը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի դրույթների կատարմանը, ինչի մասին ասված Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացած նախարարական հանդիպման արդյունքների վերաբերյալ նրանց համատեղ հայտարարության մեջ: Բացի այդ, փաստաթղթում, որը նիստի ավարտին ընթերցել Է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, ընդգծվում Է, որ իրանական կողմն ամբողջությամբ կատարում Է ԳՀՀԾ-ով ստանձնած պարտավորությունները: Հայտարարության մեջ նշվում Է, որ նիստի մասնակիցները հաստատեցին Իրանի հետ գործարար կապերի հետագա զարգացման անհրաժեշտությունը, որոնք վերաբերում են նաեւ Իրանի կողմից նավթի ու գազի արտահանմանը: ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականության պայմաններում նիստի մասնակիցներն անհրաժեշտ են համարել ապահովել Իրանի հետ գործարար կապեր իրականացնող ընկերությունների պաշտպանությունը:

Այդ պայմաններում, ինչպես հայտարարել Է Մոգերինին, անհրաժեշտ Է ստեղծել Թեհրանի հետ ֆինանսական հաշվարկների մեխանիզմ: Նրա խոսքով՝ եվրոպական երկրներն արդեն ստեղծել են նման մեխանիզմ, եւ հուսով են, որ մյուս պետությունները կմիանան նրան:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել Է, որ Վաշինգտոնը դուրս Է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում Է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ:

2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]