Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Մյունխենում գարեջրի ավանդական փառատոնը բացվել Է տոնական շքերթով. տեսանյութ

Մյունխենում գարեջրի ավանդական փառատոնը բացվել Է տոնական շքերթով. տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենում 185-րդ անգամ բացվել Է գարեջրի Օկտոբերֆեսթ ավանդական փառատոնը: Տեսանյութում ցուցադրված Է, թե ինչպես Է քաղաքում անցել տոնական շքերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս տարի Օկտոբերֆեսթն անցկացվում Է սեպտեմբերի 22-ից մինչեւ հոկտեմբերի 7-ը: Կազմակերպիչների նախնական տվյալներով՝ դրան կմասնակցի մոտավորապես վեց միլիոն մարդ, որոնք 16 օրվա ընթացքում կվայելեն «հեղուկ բավարական ոսկու» համը եւ շքեղ ժողովրդական զբոսահանդեսները: Փառատոնի գլխավոր ավանդույթը մնում Է գարեջրի համտեսումը: Օկտոբերֆեսթի ծնթացքում միջին հաշվով խմում են ավելի քան յոթ միլիոն լիտր «հեղուկ բավարական ոսկի»: Այս տարի մեկլիտրանոց գավաթով գարեջրի արժեքը տատանվում Է 10,70-ից մինչեւ 11,50 եվրո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]