Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում կազմակերպվել են Գավառ քաղաքի անվանի շինարարներին նվիրված ցուցադրություններ

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում կազմակերպվել են Գավառ քաղաքի անվանի շինարարներին նվիրված ցուցադրություններ

ԳԱՎԱՌ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում կազմակերպվել են ցուցադրություններ՝ նվիրված Գավառ քաղաքի անվանի շինարարներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանը, ցուցադրությունում ներկայացվել են Գավառ քաղաքի վաստակաշատ շինարարներ Ավետիք Քալաշյանի եւ Մնացական Սարգսյանի լուսանկարները, շքանշանները, արխիվային նյութերը: Առանձին ցուցադրությամբ ներկայացվել են նաեւ Գավառ քաղաքի շինարարության բնագավառի մյուս ներկայացուցիչների, ինչպես նաեւ շինարարական կառույցների լուսանկարները: Ցուցադրությունները կրում են «Գավառի անվանի շինարարները» խորագիրը: Նույն «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում թանգարանում կազմակերպվեց նաեւ միջոցառում՝ նվիրված Գավառ քաղաքի անվանի շինարարներին:

«Գավառ քաղաքի անվանի շինարարները» թեմայով զեկույց ներկայացրեց Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի գիտաշխատող Մանյա Չարվադարյանը: Միջոցառմանը հրավիրված էին երկարամյա շինարարներ Հենրիկ Ավագյանը, Լյովա Քալաշյանը, Վազգեն Զարգարյանը, որմնադիր Օնիկ Գալոյանը, ճարտարապետ Ռաֆիկ Հերգնյանը, վաստակավոր շինարարներ Ավետիք Քալաշյանի, Մնացական Սարգսյանի, Արտիկ Մանուկյանի, այլոց ժառանգները, քաղաքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ: Միջոցառումը լրացվեց Գավառի շինարարների մասին պատմող հետաքրքիր հուշերով ու զրույցներով, որոնք ներկայացրին անվանի շինարարների ժամանակակիցները, ժառանգները:

«Զեկույցում ներկայացվեց Գավառ քաղաքի շինարարության պատմությունը, որն ընդգրկում է Նոր Բայազետի հիմնադրումից (1830 թ.) մինչեւ մեր օրերը: Այս ցուցադրությունները եւ միջոցառումը հարգանքի յուրօրինակ տուրք են այն մարդկանց հիշատակին ու թողած ժառանգությանը, ովքեր կառուցել են մեր քաղաքը վերջին 188 տարում: Նրանք եղել են ճանաչված ու հարգված որմնադիրներ, շինարարներ, ճարտարապետներ, շինտրեստների կամ շինվարչությունների ղեկավարներ, աշխղեկներ, բանվորներ, որոնց ձեռքերով վեր է բարձրացել մեր քաղաքը: Իսկ մենք պարտավոր ենք հիշատակել ու սերունդներին փոխանցել այդ մարդկանց անունները»,-նշեց թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]