Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ նշանակվեց Արամ Ոսկանյանը  

«Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ նշանակվեց Արամ Ոսկանյանը

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձևավորվել է «Ալաշկերտի» նոր մարզչական շտաբը. թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Արամ Ոսկանյանը:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ակումբի մամուլի ծառայությունից: Վերջին շրջանում 43-ամյա մասնագետը գլխավորում էր Երևանի «Բանանցը», որը նրա գլխավորությամբ նախորդ մրցաշրջանում դարձավ Հայաստանի փոխչեմպիոն:

Մինչ այդ Արամ Ոսկանյանը գլխավորել է Երևանի «Միկան», Հայաստանի Մ-19 հավաքականը:

Գլխավոր մարզչի առաջին օգնական է նշանակվել Անդրանիկ Բաբայանը: 42-ամյա մասնագետը հանդես է եկել մի շարք ռուսական ակումբներում, 2008-2018 թթ. աշխատել է ռուսական «Վոլգարում», իսկ այս մրցաշրջանի նախապատրաստական փուլում գլխավորում էր «Արարատ-Արմենիան»:

«Ալաշկերտի» մարզչական շտաբում ընդգրկվել են նաև ֆիզպատրաստության մարզիչ Մանուկ Սարգսյանը և դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը:

«Ալաշկերտն» արդեն առաջին մարզումն է անցկացրել Արամ Ոսկանյանի գլխավորությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]