Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հոկտեմբեր

Կոնգոյի ԴՀ-ում Էբոլա տենդով վարակվելու դեպքերի թիվը հասել Է 150-ի


ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) Հյուսիսային Կիվու եւ Իտուրի նահանգներում Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությամբ (ԷՎՊՀ) վարակվածների թիվը հուլիսի վերջից հասել Է 150-ի, նրանցից 100-ը մահացել են: Այդ մասին Twitter-ում հայտնել Է ԿԴՀ-ի առողջապահության նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընդգծվում Է, որ սեպտեմբերի 24-ի դրությամբ «ընդհանուր առմամբ հաղորդումներ են ստացվել այս շրջանում հեմոռագիկ տենդի 150 դեպքերի մասին, որոնցից 119-ը հաստատված են, իսկ 31-ը համարվում են հավանական»,-նշում Է առողջապահության նախարարությունը: Մահացել Է 100 մարդ, ընդ որում՝ նրանցից 69-ի մոտ Էբոլա վիրուսի առկայությունը հաստատված Է լաբորատոր հետազոտություններով: Ապաքինվել են 41 հիվանդացածներ: Անցած 24 ժամվա ընթացքում ԷՎՊՀ-ի մեկ դեպք Է հաստատվել Չոմիա քաղաքում:

Հիվանդին տեղավորել են Քասենի քաղաքի առողջապահական կենտրոնում: Առողջապահության նախարարության տվյալներով՝ օգոստոսի 8-ից ի վեր պատվաստվում Է արվել 11 հազար 563 մարդու: ԿԴՀ մուտքի տարբեր կետերում ԷՎՊՀ-ի կապակցությամբ ստուգման Է ենթարկվել գրեթե 5,4 մլն մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ