Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

Instagram-ի համահիմնադիրներ Քեւին Սիսթրոմը եւ Մայք Քրիգերը հայտարարել են, որ պաշտոնաթող են լինում. The New York Times


ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook ընկերությանը պատկանող Instagram ծառայության համահիմնադիրներ Քեւին Սիսթրոմը եւ Մայք Քրիգերը հայտարարել են պաշտոնաթողության եւ առաջիկա շաբաթներին ընկերությունից հեռանալու մասին:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին սեպտեմբերի 24-ին հայտնել Է The New York Times թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ: Հրատարակության տվյալներով՝ Սիսթրոմը եւ Քրիգերը, որոնք 2010 թվականին միասին են աշխատել սոցիալական ցանցի ստեղծման վրա, չեն նշում իրենց պաշտոնաթողության պատճառները: Քեւին Սիսթրոմն զբաղեցնում Էր գլխավոր կառավարչի, իսկ Մայք Քրիգերը՝ գլխավոր տեխնիկական տնօրենի պաշտոնը: Facebook ընկերության եւ Instagram ծառայության ներկայացուցիչներն առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ