Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրագործումը տարեկան 5-7 տրլն դոլարի ներդրումներ Է պահանջում. Գուտերիշ


ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրագործումը տարեկան 5-7 տրլն դոլարի ներդրումներ Է պահանջում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ ելույթ ունենալով «Մինչեւ 2030 թվականն ընկած ժամանակաշրջանում կայուն զարգացման բնագավառի օրակարգի ֆինանսավորումը» նիստում:

«Այսօր մեր ջանքերը պետք Է ենթադրեն ավելին, քան պարզապես ռեսուրսների մոբիլիզացումը: Դրանք պետք Է ապահովեն «2030-ի Օրակարգի» հավակնոտ նպատակների իրագործումը մարդկանց ու մոլորակի համար»,-ասել Է գլխավոր քարտուղարը: Նա խոստովանել Է, որ դա դյուրին խնդիր չԷ: «2030-ի Օրակարգի իրագործման ծախսերը հսկայական են: Ընդհանուր առմամբ տարեկան 5-7 տրլն դոլարի ներդրումներ են անհրաժեշտ այդ նպատակների իրականացման համար»,-հայտնել Է Գուտերիշը:

Մինչեւ 2030 թվականն ընկած ժամանակաշրջանում կայուն զարգացման բնագավառի՝ 2015 թվականի սեպտեմբերին հաստատված օրակարգը պաշտոնապես ուժի մեջ կմտնի հունվարի 1-ին: Առաջիկա 15 տարում երկրների առջեւ դրված Է 17 նպատակ, այդ թվում՝ աղքատության ու սովի վերացումը, առողջ ապրելակերպի խրախուսումը եւ որակյալ կրթության ապահովումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ