Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավորն անդրադարձել է Էրդողանի բազմամիլիոնանոց ինքնաթիռ գնելու հանգամանքին


ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ մի քանի հարյուր միլիոն դոլար արժողությամբ մասնավոր ինքնաթիռ գնելու հանգամանքին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Փայլանն այս մասին գրառում է կատարել իր թվիթերյան էջում:

Փայլանն այստեղ տեղադրել է նաև Մեքսիկայի նախագահի հետ պատահած մի դեպք, երբ նախագահը, որ իր ուղևորություններն իրականացնում է կանոնավոր չվերթներով, ստիպված է եղել 3 ժամ սպասել օդանավին: Փայլանը գրառման մեջ նշել է նաև Մեքսիկայի նախագահի խոսքը, թե աղքատներ ունեցող երկրում մասնավոր օդանավ ունենալն ամոթ է:

Անդրադառնալով Ռեջեփ Թայիփ Էրդողանի օդանավ ձեռքբերելու քայլին՝ Փայլանը գրել է. «Ամոթ չունեցող էլ կա»:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ