Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

Ռոուհանին չի բացառել, որ Իրանը կփակի Որմիզդի նեղուցը


ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին չի բացառել, որ Իրանը կփակի Որմիզդի նեղուցը, եթե ԱՄՆ-ը շարունակի պատժամիջոցների քաղաքականությունն իր երկրի նկատմամբ: Այդ մասին նա հայտարարել Է NBC ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է սեպտեմբերի 24-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշում Է հեռուստաալիքը, պատասխանելով հարցազրույցը վարողի այն հարցին, թե Իրանը կիրագործի արդյոք նավթի փոխադրումների համար Որմիզդի նեղուցը փակելու իր սպառնալիքները, Ռոուհանին չի բացառել դրա հնարավորությունը: «Եթե Միացյալ Նահանգները ցանկանում են ուժ կիրառել, որպեսզի պատժամիջոցների օգնությամբ սահմանափակեն Իրանի նավթի արդյունաբերությունը, ապա դա, անկասկած, առաջ կբերի իրանական կողմի համապատասխան հակազդեցությունը»,- նշել Է նա:

Նախագահին հարց Է տրվել, թե արդյոք ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դա պետք Է ընդունի որպես նախազգուշացում: «Դա նախազգուշացում չԷ, այլ իրողություն,- ասել Է Ռոուհանին:- Եթե Պարսից ծոցում նավագնացությանը վիճակված Է մնալ բաց ու անվտանգ, ապա այն ադյպիսին պետք Է մնա բոլորի համար»: Իրանի զինված ուժերը սեպտեմբերի 22-ին զորավարժություններ են սկսել Որմիզդի նեղուցի շրջանում, որով անցնում Է Պարսից ծոցի երկրների նավթային փոխադրումների մեծ մասը: Զորավարժությունները պետք Է ավարտվեն սեպտեմբերի 27-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ