Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գուտերիշի եւ Թրամփի ելույթներով մեկնարկում Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը

Գուտերիշի եւ Թրամփի ելույթներով մեկնարկում Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 196 պետությունների նախագահներ, կառավարությունների ղեկավարներ ու արտաքին գործերի նախարարներ ելույթ կունենան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում, որը մեկնարկում Է սեպտեմբերի 25-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընդհանուր քաղաքական բանավեճերին անմիջականորեն մասնակցելուց զատ, նրանք պատրաստվում են երկկողմ ու բազմակողմ հանդիպումներ անցկացնել միջազգային օրակարգի սուր հարցերի շուրջ՝ սիրական կարգավորումից մինչեւ Կորեական թերակղզու միջուկազերծումը:

Կենտրոնական իրադարձությունը կդառնա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ սեպտեմբերի 26-ին պլանավորված նիստը, որը նախագահելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Առաջինն ավանդաբար Գլխավոր ասամբլեայի ամբիոն կբարձրանա կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, նրանից հետո իր ուղերձը կհրապարակի ՄԱԿ-ի ԳԱ-ի 73-րդ նստաշրջանի նախագահ, Էկվադորի արտաքին գործերի նախկին նախարար Մարիա Ֆեռնանդա Էսպինոսա Գարսեն:

Պետությունների ղեկավարներից առաջինների թվում ելույթ կունենան Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը (որպես հիշեցում այն մասին, որ հենց այդ երկրի դեսպանը խիզախեց առաջինը ելույթ ունենալ Գլխավոր ասամբլեայի 1946 թվականի նստաշրջանում), եւ Թրամփը՝ որպես ընդունող երկրի ղեկավար: Նրանցից անմիջապես հետո օրվա առաջին կեսին խոսքը կտրամադրվի Էկվադորի, Թուրքիայի, Մեքսիկայի, Մարոկոյի, Ֆրանսիայի, Կոստա Ռիկայի, Սեյշեյլյան կղզիներ Հանրապետության, Պերուի, Հորդանանի, Կատարի եւ Իրանի ղեկավարներին: Առաջին օրվա ավարտին ՄԱԿ-ին կդիմեն Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]