Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Դեկտեմբեր

ԱՊՀ-ի երկրների հատուկ ծառայությունները վարժանքներում կասեցրել են ահաբեկչական ցանցի աշխատանքը


ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ի յոթ երկրների հատուկ ծառայություններն ահաբեկչական կազմակերպությունների խմբերի գործունեության կասեցման վարժանքներ են անցկացրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 25-ին ՏԱՍՍ-ին հայտնել են ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի (ՀԱԿ) մամուլի բյուրոյում:

«Լուծվել են Հայաստանի, Բելառուսի Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի տարածքում գործող քողարկված ահաբեկչական ցանցի բացահայտման եւ գործունեության կասեցման ուսումնական խնդիրները, պարզվել են պայմանական քնած բջիջների անդամների IP-հասցեները, կատարվել Է հանցագործության գործիքների փաստաթղթավորում եւ առգրավում»,- հայտնել են ՀԱԿ-ում: Վարժանքների առաջին փուլը տեղի Էր ունեցել սեպտեմբերի 4-6-ին յոթ երկրների տարածքում:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ