Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

Մերկելը ներկա չի լինի Էրդողանի այցի կապակցությամբ նախատեսված պաշտոնական ընդունելությանը


ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ներկա չի լինի  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա այցի կապակցությամբ նախատեսված պաշտոնական ընդունելությանը: Էրդողանի այցը նախատեսված է սեպտեմբերի վերջին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին տեղեկացնում է «Spiegel»-ը:

Հաղորդվում է, որ ընդունելությունը, որը կազմակերպում է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն Էրդողանի այցի կապակցությամբ, տեղի է ունենալու իր նստավայրում: Նախագահը նման ընդունելություններ կազմակերպում է բոլոր պաշտոնական դեմքերի համար: Այս անգամ սպասվում է, որ ընդունելությանը ներկա կլինի 100-ից ավելի հյուր: Էրդողանի պատվին նախատեսված միջոցառումը դարձել է վեճի պատճառ:

Պարբերականը նշում է, որ դժվար է ասել, թե արդյոք Մերկելի քայլը կարելի է համարել քաղաքական ժեստ: Ամեն անգամ Անգելա Մերկելը նման ընդունելությանը մասնակցելու հրավեր ստանում է, սակայն, վերջին անգամ ներկա է եղել 2015 թվականին Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի այցելության ժամանակ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ