Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպումը կարող է կայանալ «բավական շուտ»

Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպումը կարող է կայանալ «բավական շուտ»

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկրորդ հանդիպումը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ կարող է կայանալ «բավական շուտ»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով ՏԱՍՍ-ին, այս մասին տեղեկացնում է «France-Presse»-ը:

«Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ մենք երկրորդ գագաթնաժողովը կանցկացնենք բավական շուտ»,- ասել է Թրամփը: «Associated Press»-ի տեղեկություններով, Թրամփը ավելացրել է, որ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն զբաղվում է այդ հանդիպման մանրամասներով: ԱՄՆ առաջնորդը նշել է նաև, որ ԿԺԴՀ-ի հետ հարաբերությունները վերջին շրջանում նշանակալի բարելավվել են: «Դա եղել է այլ աշխարհ, դա եղել է վտանգավոր շրջան, մեկ տարի անց բոլորովին այլ իրավիճակ է»,- ասել է Թրամփը:

Հունիսի 12-ին Սինգապուրում կայացել է ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի առաջնորդների հանդիպումը: Հանդիպման արդյունքում երկու երկրների ղեկավարները ընդունել են հայտարարություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]