Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Բացահայտվել է հանցագործության 183 դեպք

Բացահայտվել է հանցագործության 183 դեպք

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 20-ից 24-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 183 դեպք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,  Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 43, խարդախության 18, անձնական ունեցվածքի գողության 15, ծեծի ու մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու 14-ական, ընտրական իրավունքի խախտման 11, պաշտոնական լիազորությունների չարաշահման 9, յուրացման կամ վատնման 6, սպանության սպառնալիքի և ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու 5-ական, կաշառակերության, թմրամիջոցի հայտնաբերման ու գույքի դիտավորությամբ ոչնչացնելու 4-ական, խուլիգանության, քվեարկության գաղտնիությունը խախտելու ու զենք-զինամթերքի առգրավման 3-ական, պետական հասարակական ունեցվածքի գողության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորություններն անցնելու ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2-ական, սպանության, սպանության փորձի, ավազակային հարձակման, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, հարկերից խուսափելու, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի, առևտրային կաշառքի, ընտրական իրավունքին խոչընդոտելու, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, թմրանյութի իրացման, սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության 1-ական դեպք։ 

Հայտնաբերվել է 3 անհայտ կորած, 9 հետախուզվող, ինչպես և կամավոր ներկայացել է 4-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 7, ավազակային հարձակման 2, մարմնական վնասվածք հասցնելու, խարդախության, պետական հասարակական ունեցվածքի գողության, ճանապարհատրանսպորտային պատահարի և ապօրինի ծառահատման 1 դեպք: 

Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 37 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 53-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]