Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Նիկոլ Փաշինյանը ողջունել է Կանադայի վարչապետին

Նիկոլ Փաշինյանը ողջունել է Կանադայի վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթնաժողովի բացմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:

«Անակնկալ հանդիպում Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթնաժողովի բացմանը»,-նշել է Արման Եղոյանը:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ նա մասնակցելու է Նելսոն Մանդելայի 100-ամյակին նվիրված գագաթնաժողովին: Դրանից բացի, նա ելույթ կունենա Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում «Հայաստան» ցուցադրության բացմանը: Նախատեսված են հանդիպումներ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի, Կիպրոսի, Ռուանդայի ղեկավարների հետ: Սեպտեմբերի 25-ին ՀՀ վարչապետը ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում: ԱՄՆ-ից հետո Նիկոլ Փաշինյանը կմեկնի Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]