Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 23-ամյա երիտասարդ

Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 23-ամյա 
երիտասարդ

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 22-ին, ժամը 20։30-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել 22-ամյա մի քաղաքացուհի ու հայտնել, որ ժամեր առաջ, Առինջում գտնվող տոնավաճառի ետնամասում դանակի սպառնալիքով իրենից հափշտակել են շուրջ 8500 ամերիկյան դոլար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կոտայքի ոստիկանները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ավազակային հարձակումը կատարած անձին արագ հայտնաբերելու ուղղությամբ։ Արդյունքում պարզվել է, որ դանակի սպառնալիքով գումարը տուժածից հափշտակել է աբովյանցի՝ 23-ամյա Ռոմեն Հովհաննիսյանը։ Նա հայտնաբերվել է Ծաղկաձոր քաղաքում և ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին։
Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է ծալովի դանակ և հափշտակված գումարի մի մասը։
Քննությունը շարունակվում է։


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]