Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում լարախաղացների ներկայացում է տեղի ունեցել

«Ամբերդ  ամրոց»  պատմամշակութային  արգելոցում լարախաղացների ներկայացում է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ամբերդ  ամրոց»  պատմամշակութային  արգելոցում  երեկ  տոնական  մթնոլորտ էր:  Ազգային  ավանդույթներով,  երգ  ու  պարով  ուղեկցվող  միջոցառումը  սկսվել է  ամրոցի  մուտքից:  Լարախաղացն ու  ծաղրածուն բեմականացված, հետաքրքիր ողջույնից  հետո  ներկաներին  ուղեկցել  են  միջոցառման  համար նախատեսված վայրը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության  ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից, «Կրկես» թատերական հանդեսը, լարախաղաց-աճպարար, գրող և մշակույթի վաստակավոր  գործիչ  Վլադիմիր  Հակոբյանի  գլխավորությամբ  հանդիսատեսին «ստիպել» է  մեկ ու կես ժամ կլանված  նայել  հնարքներով լի, երբեմն էլ`  վտանգավոր  համարները: 

Միջոցառմանը  յուրօրինակ  շունչ  էր  հաղորդել  ծաղրածուն: Նա ոչ միայն հասցնում էր կարգավորել  մասնակիցների  շարժը,  այլև`  բաց  չէր  թողնում  լուսանկարվելու  առիթը:

«Տոնացույց»  կենտրոնի «Սուրբ Կարապետ» ժողովրդական թատրոնի սաները, կատարողներ` Փամբակից, Լեռնապատից, Ագարակից  և Ալավերդիից  ներկաներին մի պահ տեղափոխել են ամենայն հայոց  բանաստեղծ  Հովհաննես Թումանյանի  հարուստ ու  աննկարագրելի  գունագեղ  ստեղծագործական  աշխարհ: Բեմականացված  համարների ընթացքում, զուռնա-դհոլի  ուղեկցությամբ,  միջոցառման մասնակիցները  շուրջ  պար են  բռնել:

Ակտիվ մասնակիցների թվում նաև Հայաստանում առաջին անգամ գտնվող ֆիլիպինցի զբոսաշրջիկների խումբ էր:  Նրանք  ոչ միայն պարել են, այլև`   մասնակցել  թատերականացված  համարներին:

«Իսկական կրկես-թատրոն էր: Ներկայացումը շատ գեղեցիկ ստացվեց, հանդիսատեսն էլ ` տպավորված էր: Կարծում եմ  անհրաժեշտ է զարգացնել այս հրաշալի գաղափարը», - մեր թղթակցի հետ զրույցում ասել  է լարախաղաց-աճպարար Վլադիմիր  Հակոբյանը: Նրա խոսքով սիրով  կընդունի  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավարության`  այլ  հուշարձանի տարածքում  նման միջոցառում անցկացնելու հրավերը: Վլ. Ղազարյանի փոխանցմամբ  այսօրինակ նախաձեռնությունները  կարող են զբոսաշրջության զարգացման խթան լինել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]