Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Արդարադատության նախարարությունը պրոբացիայի ծառայության թափուր հաստիքները համալրելու համար կադրային բանկ է ստեղծում

Արդարադատության նախարարությունը պրոբացիայի ծառայության թափուր 
հաստիքները համալրելու համար կադրային բանկ է ստեղծում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության իրավաբանի, սոցիալական աշխատողի, ինչպես նաև հոգեբանի հաստիքները համալրելու նպատակով ձեռնամուխ է եղել ծառայության կադրային բանկի ստեղծման աշխատանքներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պրոբացիայի ծառայության խնդիրներն են՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և այլընտրանքային խափանման միջոցների կատարման անհատական պլանավորման իրականացումը` գնահատելով ռիսկերը և հաշվի առնելով պրոբացիայի շահառուի կարիքները, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու, դատվածությունը հանելու վերաբերյալ պրոբացիայի շահառուի մասին զեկույցների տրամադրումը, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և դատարանի կիրառած հարկադրանքի այլ միջոցների կատարումը, քրեական վարույթի ընթացքում այլընտրանքային խափանման միջոցների կատարումը և այլն:

Աշխատանքով հետաքրքրվածները կարող են իրենց ինքնակենսագրական տվյալները (CV) ներկայացնել [email protected] էլ.փոստին՝ նշելով կրթության, աշխատանքային գործունության (առկայության դեպքում) և ուշադրության արժանի այլ հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]