Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՀՀ-ն և Բուլղարիան կստորագրեն կրթական ոլորտում համագործակցության նոր ծրագիր

ՀՀ-ն և Բուլղարիան կստորագրեն կրթական ոլորտում համագործակցության նոր ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության  կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Ցոցորկովա-Կայմակչիեվային: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, դեսպանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին՝ Երևանի ավագանու ժողովրդավարական աննախադեպ ընտրություններ անցկացնելու և «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ շնորհավորանքների համար՝ ԿԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ հստակ արդյունք արձանագրած ավագանու ընտրությունները հնարավորություն են ստեղծում հեղափոխությունից հետո կրթության ոլորտում նախանշած բարեփոխումների իրականացման համար: Անդրադառնալով կրթության բնագավառում Բուլղարիայի հետ հարաբերությունների զարգացմանը՝ Արայիկ Հարությունյանը կարևորել է համագործակցության խորացմանն  ուղղված գործնական քայլերի իրականացումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում 2016-2022 թվականների համագործակցության մասին» ծրագրին, որի ստորագրումը նախատեսվում է առաջիկա ամսվա ընթացքում: Զրուցակիցների հավաստմամբ` ծրագիրը նոր թափ կհաղորդի հայ-բուլղարական կրթական հարաբերություններին, մասնավորապես,  միջբուհական համատեղ նախագծերի իրականացման և կրթաթոշակների փոխանակման գործընթացում:

Իր հերթին դեսպան Մարիա Ցոցորկովա-Կայմակչիեվան ևս կարևորել է համագործակցության նոր ծրագրի ստորագրումը՝ հույս հայտնելով, որ այն կրթության ոլորտում երկու երկրների միջև զարգացման նոր հեռանկարներ կբացի: Միաժամանակ անդրադառնալով Հայաստանում բուլղարերենի դասավանդմանը՝ նա ընդգծել է, որ Երևանի պետական համալսարանի և Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի հետ համապատասխան նախագծեր են իրականացվում, սակայն բուլղարերենի դասավանդման արդյունավետության բարձրացման խնդիրն առկա է: ԿԳ նախարարն իր հերթին նշել է, որ օտար լեզուների դասավանդման զարգացումը կրթության համակարգի առաջնահերթություններից է, և այդ համատեքստում անդրադարձ կկատարվի նաև բուլղարերենի դասավանդման խնդիրներին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև գիտության ոլորտին, մասնավորապես, «Հորիզոն-2020»-ի շրջանակում համագործակցության հնարավորություններին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]