Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Վախճանվել Է դերասան Էլ Մեթյուսը. The Sun

Վախճանվել Է դերասան Էլ Մեթյուսը. The Sun

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 75-րդ տարում վախճանվել Է դերասան Էլ Մեթյուսը, որը նկարահանվել Է «Օտարները» (1986 թ.) ֆանտաստիկական ֆիլմում եւ այլ կինոնկարներում: Այդ մասին սեպտեմբերի 24-ին հայտնել Է The Sun թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակության տվյալներով՝ դերասանը սեպտեմբերի 23-ին մահացել Է Իսպանիայի իր տանը, մարմինը հայտնաբերել Է նրա հարեւանը:

Մահվան պատճառները չեն նշվում: Էլ Մեթյուսը ճանաչում Է ստացել Ջեյմս Քեմերոնի «Օտարները» ֆիլմում սերժանտ Էլ Էյփոնի դերի շնորհիվ: Արտիստը նաեւ երկրորդ պլանի դերերում նկարահանվել Է այնպիսի ժապավեններում, ինչպիսիք են՝ «Սուպերմեն 3»-ը (1983 թ.), «Ռեգթայմ»-ը (1981 թ.), «Հինգերորդ տարրը» (1997 թ.) «Վաղը չի մեռնի երբեք» (1997 թ.) ֆիլմերը: Մեթյուսը ծառայել Է ԱՄՆ-ի ծովային հետեւակի կորպուսում եւ մասնակցել Վիետնամի պատերազմին (1964-1973 թթ.): Դերասանը երկար ժամանակ ապրել Է Մեծ Բրիտանիայում, որտեղ աշխատել Է հեռուստատեսությունում ու ռադիոյում: Նա նաեւ երգիչ Էր ու երաժիշտ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]