Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Երուսաղեմի հյուրերին ցույց կտան, թե ինչ տեսք ուներ քաղաքը 2 հազար տարի առաջ

Երուսաղեմի հյուրերին ցույց կտան, թե ինչ տեսք ուներ քաղաքը 2 հազար տարի առաջ

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուկկոտ տոնի օրերին, որն անցկացվում Է սեպտեմբերի 24-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը, Երուսաղեմի հյուրերը, մասնակցելով «Քայլ դեպի պատմության խորքը» Էքսկուրսիային, կկարողանան տեսնել, թե ինչ տեսք ուներ քաղաքը 2 հազար տարի առաջ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Իսրայելի զբոսաշրջության նախարարությունը: Էքսկուրսիայի երթուղին անգլերենով եւ իվրիտով սկսվում Է Դավթի աշտարակի թանգարանից եւ անցնում Հին քաղաքով: Վիրտուալ իրականության ակնոցները հասանելի են Լացի պատի, Ռոբինսոնի կամարի մերձակայքում գտնվող դիտահարթակներում, Հրեական թաղամասում եւ Կարդո փողոցում:

Էքսկուրսավարը կպատմի հին Երուսաղեմի անցյալի ու գաղտնիքների մասին, իսկ հագնելով գարնիտուրը, շրջագայության մասնակիցները հնարավորություն կունենան ավելի խորը ընկալում եւ պատկերացում ստանալ Երկրորդ Տաճարի դարաշրջանի Երուսաղեմի մասին: Էքսկուրսիան նախատեսված Է մինչեւ 15 մարդուց բաղկացած խմբի համար, մասնակիցները պետք Է լինեն առնվազն 12 տարեկան, դրա տեւողությունը՝ 90 րոպե Է: Սուկկոտի տոնակատարության ավարտվելուց հետո շրջագայությունը հասանելի կլինի միայն նախնական գրանցմամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]