Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աբու Դաբիում կայացել է ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառում

Աբու Դաբիում կայացել է ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 21-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Աբու Դաբիի Ազգային վարչության կողմից կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում Աբու Դաբիի Ս. Նահատակաց եկեղեցու համալիրի «Սուրեն Գոժաքեան» սրահում, որը նվիրված է եղել Հայաստանի Հանրապետության Անկախության 27-րդ տարեդարձին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջույնի խոսքով հանդես է եկել ԱՄԷ-ում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արտակ Հովհաննիսյանը: Ներկաներին շնորհավորելով ՀՀ անկախության տարեդարձի առթիվ՝ նա կարևորել է հայկական պետականության դերը հայկական ինքնության և ազգային արժեքների պահպանման և զարգացման գործում:

Միջոցառման ընթացքում բանախոսությամբ են հանդես եկել Աբու Դաբիի ազգային վարչության նախկին ատենապետ Վարդգես Արզումանեանը, Աբու Դաբիի հոգևոր հովիվ, Հոգշ. Տ. Վաչէ Վրդ. Վաչե Պալըքճեանը, ով իր խոսքում կարևորեց հայկական պետականության հետագա զարգացումն ու հզորացումը: Երաժշտական կատարումներով հանդես եկավ երգիչ Ռաֆֆի Հալեպլեանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]