1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պեկինում տեղի է ունեցել ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ընդունելություն

Պեկինում տեղի է ունեցել ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ընդունելություն

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 21-ին ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 27-րդ տարեդարձին և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվութան և հանրային դիվանագիտության վարչությունից, ընդունելությանը ներկա էին Արտասահմանյան երկրների հետ բարեկամության չինական ասոցիացիայի փոխտնօրեն Սոնգ Ծինգվուն, ՉԺՀ Կոմկուսի կենտկոմի Միջազգային համագործակցության վարչության ներկայացուցիչներ, ՉԺՀ ժողովրդաազատագրական բանակի Միջազգային ռազմական համագործակցության գրասենյակի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ցը Գուովեյը, ՉԺՀ ԱԳՆ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության, ՉԺՀ կոմերցիայի նախարարության, տարբեր այլ նախարարությունների և պետական հաստատությունների,  ընկերությունների ներկայացուցիչներ։ Ներկա էին նաև Պեկինում հավատարմագրված բարձրաստիճան դիվանագետներ:

Հանդիսավոր խոսքով հանդես են եկել   ՉԺՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ս․ Մանասարյանը, Արտասահմանյան երկրների հետ բարեկամության չինական ասոցիացիայի փոխտնօրեն Սոնգ Ծինգվուն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]