Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Դավիթ Տոնոյանը Մուրացանի հոսպիտալում այցելել է նախօրեին վիրավորված զինվորին

Դավիթ Տոնոյանը Մուրացանի հոսպիտալում այցելել է նախօրեին վիրավորված 
զինվորին

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 24-ին, այցելել է Մուրացանի կենտրոնական հոսպիտալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն առաջինը տեսակցել է նախօրեին առաջնագծում վիրավորված զինծառայող շարքային Արթուր Գևորգյանին:

Արթուրի առողջական վիճակի մասին նախարար Դավիթ Տոնոյանը խոսել է բժիշկների հետ, հանդիպել ծնողներին։ Արթուրի վիճակը ներկայումս կայուն է։ 

Դավիթ Տոնոյանը շրջել է հոսպիտալում, հանդիպել այլ հիվանդների, Ռազմաբժշկական վարչության (ՌԲՎ) պետ Գայանե Հովհաննիսյանի և հոսպիտալի պետի հետ քննարկել հոսպիտալում բուժման կազմակերպման վերաբերյալ հարցեր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]