Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

Աստանայում տեղի է ունեցել ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն


ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի «Wyndham Garden» հյուրանոցի հանդիսասրահում տեղի է ունեցել Ղազախստանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ընդունելությանը ներկա են եղել  ավելի քան 200 հյուրեր: Նրանց թվում են եղել նաև ՂՀ Սենատի և Մաժիլիսի պատգամավորներ, ՂՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, դիվանագետներ, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, լրագրողներ, ձեռնարկատերեր, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքով ներկաներին դիմել են  դեսպան Արա Սահակյանը և ՂՀ ներդրումների ու զարգացման փոխնախարար Թիմուր Տոկտաբաևը: Դեսպանն իր ելույթում ընդգծել է  Անկախության անանց նշանակությունը, ինչպես նաև Ղազախստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման կարևորությունը:

Այնուհետև, դեսպանը ՂՀ ներդրումների ու զարգացման փոխնախարար Թիմուր Տոկտաբաևին նվիրել է  Ակտոբեում ՀՀ պատվավոր հյուպատոս Հայկ Տերտերյանի նախաձեռնությամբ ղազախերենով հայկական պոեզիայի օրերս լույս տեսած «Արարատի թեթև շունչը» հատընտիրի առաջին օրինակը:

Ընդունելությանը ներկա դեսպաններին և պատվավոր մյուս հյուրերին Հայաստանի դեսպանի կողմից ընծայվել են ծիրանենու փայտից պատրաստված դուդուկներ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ