Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ինդոնեզացի դեռահասը ողջ Է մնացել ծովում 49 օր հոսընթացով քշվելուց հետո

Ինդոնեզացի դեռահասը ողջ Է մնացել ծովում 49 օր հոսընթացով քշվելուց հետո

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Arpeggio բեռնատար նավը փրկել Է ինդոնեզացուն, որը դրեյֆում Էր Գուամ կղզու մերձակայքում լողացող տնակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Jakarta Post-ը:

Դեռահասն աշխատում Էր ձկնորսության համար հատուկ թակարդում. նա հետեւում Էր, որպեսզի տնակում վառվի լույսը, որը ձկներին իր կողմն Էր բերում: Շաբաթը մեկ անգամ Ադիլանգի մոտ սեփականատիր-ընկերությունից մի մարդ Էր գալիս, որպեսզի ձկան որսը տանի եւ ջուր, ուտելիք ու ԷլեկտրաԷներգիայի գեներատորի վառելիք բերի: Մնացած ողջ ժամանակ նա մենակ Էր մնում:

Հուլիսին ուժեղ փոթորիկը նավը քշել-տարել Էր ծովը. տնակը Սուլավեսի կղզուց հեռացել Էր զգալի տարածությամբ: Սննդի պաշարը բավականացրել Է ընդամենը մի քանի օր: Ցրտից ու սովից չմեռնելու համար նա ձուկ Էր բռնում, վառում Էր նավի կտորները եւ ծովի ջուր խմում, այն թորելով հագուստի միջով, որպեսզի աղիությունը պակասի:

Օսակայում Ինդոնեզիայի հյուպատոսությունում հայտարարել են, որ, պատանու կողքից անցել Է տասը նավ:

Ընդամենը նա ծովում անցկացրել Է 49 օր, մինչեւ որ նրան նկատել Է բեռնատար նավը, որը Պանամայի դրոշի ներքո ընթանում Էր Ճապոնիա: Ադիլանգն անձնակազմի ուշադրությունը գրավել Է՝ ուղարկելով ռադիոազդանշան: Երիտասարդին վերցրել են ու տարել Ճապոնիա, ինչից հետո նրան հանձնել են ինդոնեզական հյուպատոսությանը: Սեպտեմբերի սկզբին նա տուն Է վերադարձել: Հրատարակությունը նշում Է, որ դեռահասը միանգամայն առողջ Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]